հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել

«Հայաստանի Հանրապետություն»․ Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել

«Համավարակը վեր հանեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևեր, որոնք ազգային օրենսդրությամբ կամ կարգավորված չէին, կամ մասնակի լուծումներ ունեին: Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ կամավոր հիմունքներով ներգրավվել են տարեցների ու միայնակների աջակցության, ինչպես նաև հիվանդանոցներում բուժվող հիվանդների խնամքի աշխատանքներում:

Ներկայում կամավորների ներգրավման կամ մարդկային օգնության կարիք է առաջանում ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այնպես էլ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության մեջ:

Վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայցրել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը:

Հատկանշական է, որ անկախությունից ի վեր այս օրենքի ընդունման մի քանի անհաջող փորձ է արվել: 2006  և 2010 թվականներին մշակվել և շրջանառության մեջ են դրվել համանուն օրենքի երկու նախագիծ: 2015 թ. նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Ազգային ժողովի պատգամավորներ: Սակայն, համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: