ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ինչպես նորջուղայեցիները փրկվեցին կազակների ձեռքով

«Հայաստանի Հանրապետություն». Ինչպես նորջուղայեցիները փրկվեցին կազակների ձեռքով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․  «Դարասկզբին չար ու դիվական նպատակ կար ոչնչացնելու ողջ հայությանը: 1915-ին ծրագրված ցեղասպանությունը միայն պատմահայաստանի տարածքը չէր ընդգրկելու: Պատահական չէ, որ ոճրագործների ուշադրությունը բեւեռված էր նաեւ Նոր Ջուղայի բարեկեցիկ կյանքով ապրող, գրեթե երկու հազարանոց հայության վրա... Պարզվում է, որ հիմնականում ավազակներից ու բաշիբոզուկներից կազմված Բախտիարի վայրենի ցեղի ձեռքերով գերմանացիները որոշել են հաշվեհարդար տեսնել տեղի հայ բնակչության հետ: Զենք ու զինամթերք լիովին ապահոված՝ արնատենչ այդ ոհմակը գրեթե հասել էր Նոր Ջուղայի մատույցները` քաղաքի հարավային կողմում ընկած լեռան ստորոտը, որպեսզի որոշված պահին, հրաման ստանալով, հանկարծահարձակ լինի:

Հայերը սկսում են մտածել, թե ինչպես արհավիրքի առաջն առնեն եւ գտնում են միակ հնարավոր ելքը:  Որոշվում է դիմել ռուսական կայսրին` Թեհրանում տեղակայված կազակների օգնությամբ  Նոր Ջուղայի հայ բնակչությանը պաշտպանելու խնդրանքով... Թեհրանում տեղակայված կազակների մի խումբ, թնդանոթներով զինված, ուղարկվեց դեպի Սպահան: Սրանք, դեռ քաղաքի դարպասներին չհասած, նախապես գործի են դնում թնդանոթները` դիմացինին հասկացնել տալով, որ գալիս է մի ուժ, որը պաշտպանելու է հայերին: Այս խելացի քայլը զսպեց բաշիբոզուկներին...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: