կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի համար կարևոր է անվտանգության նոր համակարգի ստեղծումը. Արայիկ Հարությունյան

Հայաստանի համար կարևոր է անվտանգության նոր համակարգի ստեղծումը. Արայիկ Հարությունյան

Հայաստանի համար կարևոր գործոն է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մի մասն է կազմում անվտանգության նոր համակարգի ստեղծումը և պաշտպանության ոլորտում նոր գործընկերների ստեղծումը։ Այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից իրականություն» համաժողովում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով զարգացնել հարաբերությունները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ և շարունակում է համագործակցությունը ավանդական գործընկերների հետ՝ հաստատելով և խորացնելով կապերը։ Նա ԵՄ-ի հետ գործընկերությունն անվանել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը։

Հարությունյանը հիշեցրեց «Աշխարհի խաչմերուկ» Հայաստանի կառավարության նախաձեռնությունը՝ հիմնված տարածքային ամբողջականության, փոխադարձության սկզբունքների և երկրների տարածքով անցնող ճանապարհների իրավասության սկզբունքների վրա։ «Հարավային Կովկասը կարող է դառնալ նոր տարանցիկ հանգույց հյուսիսի և հարավի, ինչպես նաև արևելքի և արևմուտքի միջև»,- հավելել է նա։

  • Կիսվել: