Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Թուրքիան վերածվել է հարթակի. Անկարայում Վրաստանի դեսպան
Թուրքիան անհրաժեշտ ջանքեր է գործադրում դրականորեն նպաստելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը, և պաշտոնական Թբիլիսին այդ դիրքրոշմանը մեծ նշանակություն է տալիս։ Այս մասին Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Անկարայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան:
«Վրաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցել բոլոր այն նախաձեռնությունների հետ, որոնք կամրապնդեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-նշել է նա:
Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Թուրքիան վերածվել է հարթակի, գրում է ermenihaber.am-ը: