ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով շփվում են նաև հեռախոսային կապով. ԱԱԾ փոխտնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով շփվում են նաև հեռախոսային կապով. ԱԱԾ փոխտնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով շփվում են նաև հեռախոսային կապով։  Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

Հարցին՝ երբ են վերջին անգամ հանդիպել երկու երկրների ԱԱԾ ղեկավարները, Մելքոնյանն ասաց․

«Վերջին անգամ երևի մի ամիս առաջ են հանդիպել։ Բայց դա չի նշանակում, որ կապը չկա. անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ գոյություն ունի»։

  • Կիսվել: