չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում չի փոխվել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում չի փոխվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխվել է։ Հարցին, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ չի խոսվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն անորոշ է մնում։

«Կա կոնսենսուս, առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետին, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այն հարցերը, որոնք համատեղ հայտարարությամբ լուծված չեն, պետք է քննարկման առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել», – ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: