երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումը. ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարություն

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումը. ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-­դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առեւտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային եւ մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողո­վուրդների պատմական բարեկամության վրա։

Այս մասին ասված է այսօր Անվտանգության խորհրդի նիստին հաստատված ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ:

«Առաջնորդվելով միմյանց շահերը փոխադար­ձաբար հաշվի առնելու եւ իրավահավասարության սկզբունքներով՝ ջանքեր կգործադրվեն երկկողմ ձեւաչափում, բազմակողմ եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխ­գործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է փաստաթղթում:

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

 

 

  • Կիսվել: