շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Մենք պետք է խորապես և հստակ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, որպեսզի վերջապես դուրս գանք այս շրջապտույտից և ՀՀ քաղաքացիներով մեր պետությունը տանենք դեպի խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն: Այս մասին այսօրԱզգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս ճանապարհին խոչընդոտները շատ են. «Դրանց թվում են, բնականաբար, կազմակերպված և երրորդ երկրներից ուղղորդվող խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ քանդել են  մեր պետության հիմքերը՝ հասնելով ընդհուպ ամենաբարձր պաշտոնների՝ իրենց արմատները գցելով քաղաքական, հասարակական, անվտանգային և հնարավոր բոլոր ոլորտներում: Հայաստանի անկախության դեմ հինգերորդ շարասյան արշավը չի դադարել, և թե մենք՝ քաղաքական պատասխանատուներս, թե բոլոր քաղաքացիները պետք է հստակ գիտակցենք մեր լսածն ու տեսածը»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ մենք ունենք պատմական հնարավորություն վերջ դնելու ընդհուպ մինչև մեր պետության հիմքեր հասնող ստին և կեղծիքին:

«Հայաստանը և հայ ժողովուրդը վերջապես պետք է խաղաղ ապրեն, և մենք ստանձնել ենք այդ առաքելությունը իրականացնելու հանձնառությունը, որքան էլ բարդ ու երկար լինի այս ճանապարհը»,- ասաց նա:

  • Կիսվել: