շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստանի անատամ հայտարարությունները բավարար չեն»․ արցախցիները բողոքի ակցիա են արել ԱԳՆ-ի դիմաց

«Հայաստանի անատամ հայտարարությունները բավարար չեն»․ արցախցիները բողոքի ակցիա են արել ԱԳՆ-ի դիմաց

Մի խումբ արցախցիներ այսօր՝ օգոստոսի 7-ին, բողոքի ակցիա են արել ԱԳՆ-ի դիմաց։ Գերատեսչությունից նրանք պահանջել են, որ Կառավարությունն անի ամեն ինչ Լաչինի ճանապարհը բացելու, այնտեղով անխափան երթ կազմակերպեու եւ արցախցիների հիմնարար իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

«Մենք ամուր կանգնած ենք, պայքարելու ենք այնքան, քանի դեռ պահանջները կատարված չեն։ Եկեք միասին լինենք փոփոխությունների կատալիզատորները, արդարության ջատագովներն ու համայն հայության իրավունքների պաշտպանները։ Ուզում ենք անդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի ներկայացուցչի անատամ հայտարարությանը։ Այո, ՄԱԿ-ին ու Անվտանգության խորհրդին արած կոչը անկասկած կարեւոր է, սակայն բայց այն շատ հեռու էր Արցախի մեր հայրենակիցների առջեւ ծառացած հրատապ այս խնդիրներից։ Հայաստանի անատամ հայտարարությունները բավարար չեն»,- նշեց ցուցարարներից մեկը։

Այս բովանդակությամբ նամակը նրանք փոխանցեցին Կառավարությանը։

  • Կիսվել: