երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստան կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը

Հայաստան կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից  ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը:

«Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող մեծաթիվ հայ համայնքի դերակատարությունը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժևորել է Արգենտինայի Սենատի, Պատգամավորների պալատի և Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է առևտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերը խորն են: Ըստ Մարիանո Վերգարայի` Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով:

Նշվել է, որ շուտով Հայաստան  կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը:

  • Կիսվել: