կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստան ենք մեկնում Սենատի խմբի հետ. Վալերի Բուայեն լուսանկար է հրապարակել

Հայաստան ենք մեկնում Սենատի խմբի հետ. Վալերի Բուայեն լուսանկար է հրապարակել

Երբ ինձ ընտրեցին սենատոր, ես խոստացա շարունակել պայքարը հանուն Հայաստանի, հանուն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու եւ հանուն Արցախի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն:

«Քանի դեռ հայերը սարսափելի չարագործությունների զոհ են, ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունը:

Այսօր Հայաստան ենք մեկնում Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի հետ՝ Ժիլբեր Լյուկ Դեւինազ, Բրիջիտ Դեվեզա, Ժոել Գերրիո եւ Պյեռ Ուզուլիաս»,- նշել է նա:

  • Կիսվել: