հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստան-ԵՄ հարաբերությունները մեծ հաջողությունների են հասել. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստան-ԵՄ հարաբերությունները մեծ հաջողությունների են հասել. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանն ամեն ինչ անում է՝ Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, հատկապես, որ Հայաստանն ու Եվրոպան երկարամյա գործընկերներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները մեծ հաջողությունների են հասել։

՛՛Հայաստանը նախկինի պես հավատարիմ է մնում այս հարաբերություններին, հատկապես, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է: Չնայած մի շարք մարտահրավերների՝ մենք որոշակի ձեռքբերումներ ունենք ավիացիայի եւ նորարարության ոլորտում համագործակցության մեջ՛՛,-նշեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: