ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստան եմ եկել հայ-ճապոնական հարաբերությունները ամրապնդելու նպատակով. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար

Հայաստան եմ եկել հայ-ճապոնական հարաբերությունները ամրապնդելու նպատակով. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար

 Հայաստանը եւ Ճապոնիան 2022 թվականին տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը, եւ այդ առիթով Ճապոնիայից երկօրյա բարեկամական այցով պատվիրակություն է ժամանել Հայաստան: Պատվիրակության ղեկավարը՝ Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տարո Հոնդան«Արմենպրես»-ին հայտնեց, որ ինքը Հայաստան է եկել Ճապոնիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով:

«Այս տարի նշվում է Ճապոնիայի եւ Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, եւ ես այցով Հայաստան եմ եկել Ճապոնիայի եւ Հայաստանի հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Հայաստանը ֆիզիկապես շատ հեռու է Ճապոնիայից, եւ մենք շատ լավ ծանոթ չենք հայկական մշակույթին ու ավանդույթներին, ուստի ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը երկկողմ փոխառնչությունների եւ փոխանակումների միջոցով», - հայտարարեց փոխնախարարը:
 

Ճապոնիայի խորհրդարանական փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ՏՏ կենտրոն, որը հիմնադրվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մայիսի 2-ին փոխնախարար Տարո Հոնդային Երեւանում ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

 

 

  • Կիսվել: