չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը․ ԱՆ (լուսանկարներ)

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը․ ԱՆ (լուսանկարներ)

Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Ինչպես տեղեկացնում են առողջաօահության նախարարությունից, իրենց նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։

Նվիրատվության համար շնորհակալություն ենք հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին։

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: one or more people, eyeglasses, night and closeup

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 1 person, standing

  • Կիսվել: