չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստան է վերադարձել մոտ 70.000 մարդ՝ անհրաժեշտություն կա ապահովել նրանց աշխատանքով․ Փաշինյան

Հայաստան է վերադարձել մոտ 70.000 մարդ՝ անհրաժեշտություն կա ապահովել նրանց աշխատանքով․ Փաշինյան

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված Հայաստան է վերադարձել մոտ 70.000 մարդ և այժմ անհրաժեշտություն կա ապահովել այդ մարդկանց աշխատանքով։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության ծրագրի 2019թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետը նշեց, որ այդ նպատակով որոշում է կայացվել նախնական մոտ 100 կրթական ու առողջապահական հաստատությունների հիմնանորոգում մեկնարկել, որոնցում կարող են ներգրավվել նաև արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ունի մտահոգություն. արդյոք կգտնվե՞ն բավարար շինարարական ընկերություններ, որոնք կմասնկացեն մրցույթներին՝ այդ աշխատանքները կառավարության պահանջներին համապատասխան որակով կատարելու համար։

  • Կիսվել: