հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը կայցելի Հայաստան

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը կայցելի Հայաստան

Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, որը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։

Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: