Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված հանդիպմանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ․
«ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությամբ»:
«Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ նպատակ ունենալով կարգավորել ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով։



