ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ-ռուսական հարաբերություններում կան խորքային հարցեր, խնդիրներ, որոնք կարիք ունեն քննարկման. Մնացականյան

Հայ-ռուսական հարաբերություններում կան խորքային հարցեր, խնդիրներ, որոնք կարիք ունեն քննարկման. Մնացականյան

Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ և երկկողմ շատ լայն օրակարգ, և բնական է, որ կան հարցեր, խնդիրներ, որոնք շատ խորքային են և կարիք ունեն քննարկման: Այս մասին Ազգային Ժողովում, անդրադառնալով ռուսաստանցի իր պաշտոնակից` Սերգեյ Լավրովի «Հարավկովկասյան երկաթուղիների» նկատմամբ ընթացող դատական գործընթացի մասին հայտնած մտահոգությանը, ասաց ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք տրամադրված ենք դաշնակից Ռուսաստանի հետ աշխատել նույն ոգով, քննարկելով մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը: Գազի հարցը մեզ համար ունի օրակարգային նշանակություն և մենք շարունակելու ենք քննարկել նաև այդ հարցը»,- հավելեց նախարարը:

  • Կիսվել: