կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի եւ Երեւանի հետ, բայց էական տեղաշարժ առայժմ չկա. Կրեմլ

Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի եւ Երեւանի հետ, բայց էական տեղաշարժ առայժմ չկա. Կրեմլ

Մոսկվայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի քննարկման վերաբերյալ հստակ փոխըմբռնում դեռ չկա, սակայն շփումները շարունակվում են։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր քննարկումների վերաբերյալ հարցին։

«Դեռ ոչ, հստակ փոխըմբռնում չկա, մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: