Հաճելի էր ողջունել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին. Իտալիայի Պատգամավորների պալատի խոսնակ
Հաճելի էր ողջունել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այս մասին սոցցանցի իրր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի խոսնակ Լորենցո Ֆոնտանան։
«Կառուցողական զրույց ունեցանք մեր խորհրդարանների միջև բարեկամության և ընդհանուր խնդիրների լուծման համար համագործակցության ոգով»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆոնտանան Ալեն Սիմոնյանին է ներկայացրել Իտալիայի Սենատի նախօրեին ընդունված բանաձևը, որը, մասնավորապես, Իտալիայի կառավարությանը պարտավորեցնում է աջակցություն ցույց տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դիվանագիտական գործողություններին՝ նպաստելով տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը։