չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն չէր ներկայացել.  հանձնաժողովի նիստը հետաձգվեց

Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն չէր ներկայացել. հանձնաժողովի նիստը հետաձգվեց

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգեց, որում ընդգրկված էր Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար Եղիշե Սողոմոնյանի թեկնածության քննարկման հարցը:  Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նիստի մեկնարկին ասաց. «Քանի որ Եղիշե Սողոմոնյանն առողջական խնդիրների պատճառով նիստից բացակայում է, և թեկնածուին հնարավոր չէ հարցեր տալ, հետևաբար նիստը հետաձգվում է»:

Այս հարցի քննարկման համար ավելի ուշ կհրավիրվի արտահերթ նիստ:

  • Կիսվել: