շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացվել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը

Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացվել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

Հարցը ներառված է խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում:

Հանձնաժողովի նիստը կանցկացվի դեկտեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 79 «կողմ» և 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80):

 

  • Կիսվել: