Հարությունյանը ԱՀ ԱԽ նիստի ժամանակ փոխանցել է Փաշինյանի խոսքերը. «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։
Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։ Ընդդիմադիրները տարակուսած հակադարձել են` եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, դա կնշանակի Արցախը զիջել Ադրբեջանին: Հարությունյանը փոխանցել է Փաշինյանի հավաստիացումները, որ պայմանագրում հատուկ կետ է լինելու, թե Արցախի հարցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ավելին` Արցախի նախագահը վերաշարադրել է Փաշինյանի պատմածը, թե` ՌԴ նախագահ Պուտինը մոսկովյան հանդիպման ժամանակ ասել է՝ հարցը դեռ տաք է, պետք է թողնել սառչի, նոր որոշում կայացնել, իսկ մինչ այդ խոստացել է ապահովել արցախցիների անվտանգությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։