երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարթավան-Երնջատափ ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Հարթավան-Երնջատափ ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մարտի 24-ին Հ-4‚ Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել էր։
 
«Ապարանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այժմ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։

  • Կիսվել: