հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարգեք Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը. Սամսոնյանի կոչը՝ իմքայլականներին

Հարգեք Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը. Սամսոնյանի կոչը՝ իմքայլականներին

Այսօր ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով իմքայլականներին, ԱԺ նիստի ժամանակ ասաց. «Մենք հեղափոխության մասին երկու տարի առհասարակ չենք խոսել, մենք առհասարակ հրաժարվել ենք ձեզ հետ կրել հեղափոխության դափնիները, որովհետև մենք գնացել ենք երկու տարբեր ճանապարհներով: Բայց դուք երկու տարի խոսում եք հեղափոխությունից՝ դա անելով մեծամիտ ու լկտիաբար»:

Նա հավելեց.  «Դուք փորձում եք մեզ վրա ցեխ շպրտել, հիշեցնել անցյալը: Հարգելի գործընկերներ, դա ձեզ պատիվ չի բերում, հարգեք ձեր կատարած աշխատանքը, հարգեք Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը: Դա շատ կարևոր է ձեր երկարակեցության համար:

Երբ դուք խոսում եք, ամաչում երրորդ քաղաքական ուժի ղեկավարի համար, ամաչեք ձեր խորհրդարանի փոխնախագահի համար: Այո, դուք պետք է գաք այստեղ ու ներողություն խնդրեք ժողովրդից, քանի որ դուք կռվի, ծաղրուծանակի վերածեցիք մեր կոչը, որ պետք է օգնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին»:

  • Կիսվել: