14 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին ԲԿ-ում է. Աբրահամյան
14 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին հետ են տարել բանտ:
Հիշեցնենք, որ Անտիֆեյքի» հիմնադիր, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը արդեն 13 օր է հացադուլի մեջ է։ Փաստաբան Գոհար Մելոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով Նարեկի պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։
Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել է նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։


