հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման․ Գագիկ Ջհանգիրյանն իր տան մասին

Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման․ Գագիկ Ջհանգիրյանն իր տան մասին

Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցը, որն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Նիստում Ջհանգիրյանին հարց ուղղեցին նաև իր ունեցվածքի, դղյակի մասին, թե որտեղից նրան նման կարողություն: Ջհանգիրյանը նշեց, որ Քոչարյան Անդրանիկն իրեն դիտողություն է արել. «Նա ասաց, որ պետք է ասի, թե Բաղրամյան փողոցի հարևանությամբ գտնվող երեք հարկանի սեփական տունը, որը կառուցվել է 89-90 թվականներին, երբ ես պաշտոնյա չեմ եղել, վաճառել ենք, դա ենք կառուցել: Ես կարող եմ այդ հարցին այդքան պատասխանել: Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, թե ինչ միջոցներով եմ կառուցել երեք հարկանի տունը:

Ես «Ակադեմիա 9» կոպերատիվ բնակարան շենքի նախագահն եմ եղել, ստացել եմ 4 սենյականոց բնակարան Դավթաշենում: Դա 89-ին վաճառել եմ թիֆլիսահայ մի ընտանիքի, այդ փողերով մենք մեր հին տան տեղը կառուցել ենք նորը: Ես անցել եմ աշխատանքի 90 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ այդ տունը կառուցված է եղել:

Կենտրոնում եռհարկանի տունը շատ ավելի թանկ էր, քան ասված դղյակը, որտեղ դղյակային բաներ չկան, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման: Ավելացնեմ, որ երբ հողը հատկացրել են ինձ, այնտեղ աղբանոց էր»,-ասաց նա:

  • Կիսվել: