երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հարցվածների 59,3 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցեր ընտրություններին․ սոցհարցում

Հարցվածների 59,3 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցեր ընտրություններին․ սոցհարցում

Հարցվածների 59,3 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցեր ընտրություններին, եթե քվեարկությունը կայանար մոտակա կիրակի։ Ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 51,9 տոկոս։

Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։

Հարցվածների 14 տոկոսը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընտրություններին, 11,4 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի, 8,3 տոկոսը՝ միանշանակ չի մասնակցի։

Հարցվածների 7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Մայիսի 19-21-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1,102 մարդ։

  • Կիսվել: