ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հարցաքննությունը շատ նորմալ է անցել. Արծվիկ Մինասյան

Հարցաքննությունը շատ նորմալ է անցել. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հարցաքննությունը քննչական կոմիտեում նորմալ է անցել։ «Երեկվա հարցաքննությունը շատ նորմալ է անցել», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մինասյանը՝ հրաժարվելով պատասխանել այդ մասին հարցերին։

Ասուլիսը, նկատենք, Դաշնակցության գրասենյակում հրավիրվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով վերջին իրադարձությունների շուրջ մեկնաբանություններ անելու համար։

Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանը հարցաքննության հրավիրվել էր որպես վկա «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

  • Կիսվել: