շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է այսօր ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին լուրին

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է այսօր ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին լուրին

Մտահոգիչ հաղորդագրություններ են ստացվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- գրել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հայկական դիրքի ուղղությամբ․ կա մեկ զոհ:

  • Կիսվել: