շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀԱՊԿ-ին դիմելու դեպքում՝ Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերվի․ Զաս

ՀԱՊԿ-ին դիմելու դեպքում՝ Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերվի․ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Վալդայի ակումբի համաժողովի շրջանակներում խոսել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին:

"Եթե նման դիմում լինի, ապա մեր բոլոր արտակարգ արձագանքման կենտրոնները, մեխանիզմները կգործարկվեն", -ասել է Զասը։

Իր հերթին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ընդգծել է, որ երբ կրիտիկական իրավիճակ է նկատվում, ինչպես դա եղել է Ղազախստանում, կարելի է նույնքան օպերատիվ արձագանքել դաշնակցի պաշտոնական դիմումին:

Նրա խոսքով ՝ դաշնակիցների եւ մյուս հարեւանի միջեւ հավասարության հարց չկա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: