ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին Վոլոդինը կոչ է արել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորել

ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին Վոլոդինը կոչ է արել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորել

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի վեհաժողովի լիագումար նիստին կոչ է արել անել ամեն ինչ` ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը։

«Նաեւ անհրաժեշտ է ամեն ինչ անել Հավաքական անվտանգության խորհրդի` ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ կազմելու մասին որոշման իրականացման համար»,- ասել է Վոլոդինը նիստի ընթացքում, որն ընթանում է տեսակոնֆերանսի միջոցով:

Ըստ նրա` «դա չափազանց կարեւոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ կարողությունների զարգացման հետ կապված առաջնահերթության իրականացման համար»:

Վոլոդինը շեշտել է, որ եթե այդպիսի ցուցակ լինի, ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունները կկարողանան «իրենց փոխգործակցությունը բոլորովին նոր որակական մակարդակի հասցնել»: Դա կօգնի վերացնել օրենսդրական բացերը, երբ ՀԱՊԿ մի երկրում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունը կարող է օրինականորեն գոյություն ունենալ մեկ այլ երկրում, եզրափակել է խորհրդարանականը:

  • Կիսվել: