ՀԱՊԿ-ին անդամակցությունը հստակ օգուտներ է բերում Հայաստանին. Պեսկով
«Սա Հայաստանի բացարձակապես ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը որոշակի օգուտներ է բերում Հայաստանին, հստակ օգուտներ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ Եվ, հավանաբար, այն դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը, ցույց են տալիս, որ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։