ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին կխոսենք, երբ կգտնենք, որ բավարարվում են պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները. Խանդանյան

ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին կխոսենք, երբ կգտնենք, որ բավարարվում են պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները. Խանդանյան

Հայաստանը երբեք ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը չի մերժել լինել Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է առաքելությունը լիներ, շարունակվում է գտնվել լրամշակման փուլում։ Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշեց նա։

Խանդանյանի խոսքով՝ առանց իրավիճակը մանրամասն գնահատելու՝ դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն պետք է ՀԱՊԿ-ն իրականացնի։

«Այնուամենայնիվ, Հայաստանը երբեք չի մերժել այդ առաքելությունը, Հայաստանը ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը»,- ասաց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ այն փուլում, երբ Հայաստանը կգտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին։

  • Կիսվել: