հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հանրաքվեի քարոզարշավն աշխուժացնող ազդեցություն կունենա տնտեսական վիճակի վրա․ Փաշինյան

Հանրաքվեի քարոզարշավն աշխուժացնող ազդեցություն կունենա տնտեսական վիճակի վրա․ Փաշինյան

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն աշխուժացնող ազդեցություն կունենա տնտեսական ընդհանուր վիճակի վրա: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 12-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

«2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն ապագայի նկատմամբ էլ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա: Ես համոզված եմ, որ ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսական ընդհանուր վիճակի վրա, այլև կունենա աշխուժացնող ազդեցություն»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: