հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

Հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ ծանր վիրավորանքի՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, խուլիգանության, կաշառակերության և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անօրինական միգրացիա կազմակերպելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ լրիվ կատարելու, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու փորձի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի՝ 5, և բնակարանային գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: