երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օպերատիվ հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օպերատիվ հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է իր ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օպերատիվ հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին: Այս մասին ասված է ՊԲ-ի տելեգրամյան ալիքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը նաև հայտնել է, որ հունվարի 5-ին վաղ առավոտից տանկերով ու հրետանիով հարվածներ են հասցրել նաև Լիբանանի մի քանի շրջաններին:

Բացի այդ՝ հաղորդվում է, որ ավելի վաղ Լիբանանից դեպի իսրայելական տարածք բազմաթիվ հարվածներ են հասցվել:

«ՑԱԽԱԼ- ը ոչնչացրել է կրակի աղբյուրները»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: