ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը ոստիկաններին

Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը ոստիկաններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել  Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ:

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, սպաներ ու ենթասպաներ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել:

Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, եւ հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը: Մենք ամենուր հանդիպում ենք հանդուրժող, կարգուկանոն հաստատող, երթեւեկը կարգավորող երիտասարդների, ովքեր իրենց ջանասիրությամբ համակարգ են ձեւավորում եւ դառնում բարեփոխված ոստիկանի օրինակելի կերպար:

Հարգելի՛ ոստիկաններ, աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը: Շնորհակալություն Ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգեւորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով: Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում եւ նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ մեր քաղաքացիների ապահովության»,-ասվում է ուղերձում:

  • Կիսվել: