հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համընդհանուր լոքդաունի պլան ենք մշակում. Նիկոլ Փաշինյան

Համընդհանուր լոքդաունի պլան ենք մշակում. Նիկոլ Փաշինյան

Լոքդաունի գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ 100 տոկոսին գոնե մոտ արդյունավետություն կլինի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկվա կոչի մասին:

Ըստ վարչապետի՝ վերլուծություն կա, որ անարդյունավետ կարանտինը, լոքդաունն ավելի մեծ խնդիրների է հանգեցնում, քան՝ ընդհանրապես որևէ կարանտին անելը.

«Գիտակցված լոքդաուն ասելով մենք հասկանում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է դնի որոշակի սահմանափակումների մեջ:  Եթե լոքդաունը կենտրոնական փողոցներում պահենք, իսկ մարդիկ շենքերում նույն ձևով հաղորդակցվեն, որևէ գործողություն կլինի ոչ արդյունավետ: Միակ արդյունավետ հակահամաճարակային գործողությունը յուրաքանչյուրիս անհատական վարքն է, մենք պետք է պահպանենք սահմանափակումները:

Այդ կանոնները պահելիս՝ մենք դա անում ենք մեր մերձավորների, հատկապես տարիքով ավագների համար: Չնայած որևէ տարիքի որևէ քաղաքացի երաշխավորված չէ, որ կորոնավիրուսով վարակվելը չի հանգեցնելու մահվան:

Համատարած լոքդաունի կգնանք ծայրահեղ դեպքում և միայն այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ 100 տոկոսով մեխանիզմներ ունենք, թե ինչպես են ամենավերջին գյուղում, ամենահեռավոր փողոցում դա պահելու:

Եթե այդպիսի երաշխիք չլինի, լոքդաունը կարող է ավելի շատ խնդիրներ բերել: Բայց մենք այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակում ենք և պետք է ամեն ինչ անենք անհրաժեշտության դեպքում նման քայլի գնալու համար»:

Դրան չհասնելու համար վարչապետը հորդորեց պահպանել կանոնները:

  • Կիսվել: