երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել. Փաշինյանը՝ Սայմոն Հարրիսին

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել. Փաշինյանը՝ Սայմոն Հարրիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:

Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկրների միջև փոխգոր­ծակցությանը ԵՄ շրջանակներում: Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընդլայնումը մեծապես կնպաստի նաև երկկողմ համագործակցությանը:

Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցությունը հեռանկարային նոր ծրագրերով համալրելու հնարավորությունները։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

  • Կիսվել: