Համայնքների միավորմանը պետք է նայել ոչ թե դոգմատիկ, այլ որպես դինամիկ փոփոխվող պրոցեսի․ Վաչե Տերտերյան
Համայնքների միավորմանը կամ երկրի վարչատարածքային կառուցվածքին պետք է նայել ոչ թե դոգմատիկ, այլ որպես դինամիկ փոփոխվող պրոցեսի՝ կախված երկրի առջև ծառացած մարտահրավերներից, տնտեսական զարգացման, ստրատեգիական ուղղություններից: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Վարչատարածքային փոփոխությունները կատարում ենք հատկապես դեպի համայնքներ իշխանական լիազորությունների ապակենտրոնացում իրականացնելու նպատակով: Առաջարկվող վարչատարածքային փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա ՀՀ-ում, երբ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը կլինեն միավորված:
Չմիավորված համայնքներից կլինեն Երևանը, Գյումրին, ևս 5-ը ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ բնակեցված համայնքներն են»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Համայնքների միավորմանը պետք է նայել ոչ թե դոգմատիկ, այլ որպես դինամիկ փոփոխվող պրոցեսի