ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համավարակի դեմ պայքարում առաջընթաց չի երևում․ Անի Սամսոնյան

Համավարակի դեմ պայքարում առաջընթաց չի երևում․ Անի Սամսոնյան

Արտակարգ դրությունը ևս մեկ անգամ ավելացնելը ցույց է տալիս, որ իշխանությունը ձախողել է համաճարակի դեմ պայքարը, այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա խոսքով, համավարակի դեմ պայքարում առաջընթաց չի երևում, թեպետ արտակարգ դրությունը փորձ է արվում երկարացնել։

«Ես հուսով եմ, բայց չեմ կարծում, որ վերջին երկարաձգումը կլինի, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է հակասական հաղորդագրություններ տալ քաաքացիներին համավարակի վերաբերյալ։ Այս կապակցությամբ ունենք մի իրավիճակ, որ արտակարգ դրությունը, որպես գործիք, մեզ այլևս չի օգնում», -հայտարարեց Սամսոնյանը։

Նա ասաց, որ ավելի լավ կլինի՝ իշխանությունները վերլուծեն իրենց վարքագիծը, քանի որ «վտանգավոր իրավիճակ է»։

  • Կիսվել: