ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համաճարակի տարածման դեմ Առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է կամ պետք է պայքարի. վարչապետ

Համաճարակի տարածման դեմ Առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է կամ պետք է պայքարի. վարչապետ

Այսօր համաճարակի տարածման դեմ Առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է կամ պետք է պայքարի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առողջապահության նախարարությունը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, ովքեր բուժօգնության կարիք ունեն: Ինչքան շատ են այդ հիվանդները, այդքան ավելի ծանրանում է առողջապահական համակարգի գործը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները, չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կանոններին.

«Ռեստորանում այդ կանոնները հնարավոր է և պահպանել, և ոչ, նույնը՝ առօրյա կյանքում, օրինակ՝ հարևանի հետ խոսելիս։

Մենք ասում ենք, որ պետք է կրել դիմակ և այն հանել միայն սնվելիս, իսկ սնվելիս մյուս երկու կանոնները մնում են ուժի մեջ»։

  • Կիսվել: