երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համաձայնություն կա խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Համաձայնություն կա խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրի ընթացքին և մանրամասներ հայտնել․ 

«Եթե ​​նայենք անցած տարվան, ապա խաղաղության բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հարթակում, մյուս կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ ապագա խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- նշել է Էլնուր Մամեդովը։ Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պնդում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը․

«Մինչ օրս խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է կողմերի միջև։ Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական պետությունը Ղարաբաղում լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված իր տարածքների նկատմամբ, խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է մեծ լինի»,-նշել է Մամեդովը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: