ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հանդիպումը՝ տեսակապով

Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հանդիպումը՝ տեսակապով

Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով, որի ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ ԵՄ-Հայաստանհամագործակցության ընդլայնումը թվային և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիաների նախարարությունից։

Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել՝ COVID-19 տնտեսական, սոցիալական և առողջապահական մարտահրավերների ուղղությամբ ՀՀ Կառավարության հավասարակշռված ջանքերը, այդ թվում՝ կարևոր ֆինանսական և տեխնիկական աջակցությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ոլորտում գործող ստարտափներին։

Դեսպան Վիկտորինն ու նախարար Արշակյանը համաձայնվեցին աշխատել միասին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող (EU4Business) «Տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համատեղ կարևոր գործողությունների և Արևելյան գործընկերության EU4Digital և կիբերանվտանգություն նախաձեռնությունների ուղղությամբ։

Դեսպանի և նախարարի կողմից երկուստեք ընգծվեց ԵՄ- Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի՝ որպես թվային հմտությունների հասանելիության և մրցունակության բարձրացման առանցքային գործընկերոջ կարևորությունը։

ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են #TeamEurope մոտեցմամբ, օգնելու՝ հայաստանցիներին, ստարտափներին և բիզնեսին սոցիալ-տնտեսական վերականգնման և Հայաստանի դիմակայության բարձրացման ուղղությամբ։

ԵՄ-ն և Հայաստանը ուժեղ են միասին:

  • Կիսվել: