կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են ՀՀ ԱԳՆ, որտեղ կայացած հանդիպման ժամանակ նրան ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ից հայտնել են, որ դեսպանին կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հագարիի կամրջի վրա:

 

  • Կիսվել: