ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք. Գեղամ Մանուկյան

Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք. Գեղամ Մանուկյան

Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանզ հեռացման պահանջով:  Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան»  խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանց հեռացման պահանջով: Շատ գյումրեցիների հետ զրույց բռնվեցի: Զորակցում էին, նաեւ կային սուր քննադատներ: Նրանց էլ եմ փորձում հասկանալ, իշխանական քարոզչական մամլիչի տակ են: ՄԻԱՅՆ չեմ կարողանում հասկանալ այն ստահակներին, որոնք կաշառքով, խաբելով, մոլորեցնելով մի խումբ գյուղացիների հանել էին ճանապարհ փակելու: Ի դեպ, դրանց մեծ մասը կապ չունեին գերիների ու գյուղի հետ: Վերջում մոտեցավ գյումրեցի մի տղամարդ, թե բոլորի անունից կներես: Ներելու հարց չկա: Հիմա մեկ հարց ունենք. մեր հասարակությունը թշնամացրած նեռին շուտ հեռացնել»,- գրել է  նա:

  • Կիսվել: