երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու մտքեր միշտ է ունեցել, Տեր-Պետրոսյանը դրա մասին հայտարարել է․ Ալեքսանյան

ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու մտքեր միշտ է ունեցել, Տեր-Պետրոսյանը դրա մասին հայտարարել է․ Ալեքսանյան

Թե ՔՊ խմբակցությունը, թե քաղաքական թիմն առհասարակ, մշտապես քննարկում է ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական իրավիճակը: Այս մասին, այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանով է օգնում այդ պայքարին, բայց անձամբ ես խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչարյանի պայքարը սրբազան չանվանել, դա ավելի շատ այս ամեն ինչը կոմիկ դաշտ է տեղափոխում»,-ասաց նա:

Հարցին՝ փաստեր ունի՞ այդ մասին, պատգամավորն ասաց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խմբակցությունը կանգնած է ձեր նշած մարդու կողքը, դա բավարար փաստ չէ, ապա ես չգիտեմ, թե որն է բավարար քաղաքական փաստ»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե 40-ից ավել ուժ է միացել շարժմանը, նա արձագանքեց. «Եթե ասում եք 40 քաղաքական ուժ, հիմա 7-8 լրագրող եք, խնդրում եմ այդ 40-ից 20-ի անունը գոնե տվեք, եթե այդ քաղաքական ուժերը իրենք իրենցով լուրջ միավոր են»:

Լրագրողները ի թիվս մի շարք կուսակցությունների նշեցին նաև ՀԱԿ-ի անունը, ինչին արձագանքելով՝ Ալեքսանյանն ասաց․ «Դե ՀԱԿ-ը նոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի, Լևոն Տեր -Պետրոսյանն էլ դրա մասին հանրային հայտարարել է»։

 

  • Կիսվել: