շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաղթանակից հետո նրան ծնկի ենք բերելու մեր ժողովրդի և եկեղեցու առջև. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Հաղթանակից հետո նրան ծնկի ենք բերելու մեր ժողովրդի և եկեղեցու առջև. Վանեցյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Չագուչը ձեռքը մի գիժ վազում է մեր երկրի տարբեր քաղաքներով եւ գյուղերով եւ սպառնում է բոլորին փռել ասֆալտներին, ծեփել պատերին, չգիտեմ ինչ անել: Կապիտուլյանտի թե՛ քաղաքական, թե՛ իրավական ապագան բոլորիս պարզ է:

Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում: Դա կասկածից վեր է: Բայց ես կուզեմ խոսել նրա բարոյական նկարագրի մասին, մեկը, ով վերջին 3 տարիների ընթացքում հատել է բոլոր կարմիր գծերը, մտել է մարդկանց ընտանիքներ, չի խորշել անգամ մտնել եկեղեցի, փորձել է խարխլել, քայքայել, էդ մարդը ներում չունի՛՛:

Վանեցյանը նաեւ նշեց, թե ինչ է խոստացել իր ընկերներին. ՛՛Ես իմ ընկերներին խոստացել եմ, որ հաղթանակից հետո նրան անպայման ծնկի ենք բերելու, ծնկի ենք բերելու մեր ժողովրդի եւ եկեղեցու առջեւ, որպեսզի այլեւս երբեք որեւէ մեկի մտքով չանցնի, որ պատահաբար իշխանությունը զավթելուց հետո հնարավոր է երկիրը բերել այն վիճակին, որում մենք հիմա գտնվում ենք՛՛:

Նա վստահ է, որ հունիսի 20-ին մենք իրապես ունենալու ենք նոր որակի, ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող կառավարություն:

 

  • Կիսվել: