ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրիում հրդեհ է բռնկվել Սևերսկի թաղամասում գտնվող բնակելի վագոն-տնակում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Գյումրիում հրդեհ է բռնկվել Սևերսկի թաղամասում գտնվող բնակելի վագոն-տնակում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։58-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում բնակելի վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ և Գյումրիի թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիներն այս պահին պայքարում են կրակի տարածման դեմ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում աշխատում են նաև ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողներն ու Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: